Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ

ՌԴ ԱԻՆ-ը Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
20.11.2020 | 21:54

ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության պետ Վլադիմիր Սոլովիչը բանակցություններ է վարել Ադրբեջանի քաղաքացիական պաշտպանության ուժերի հրամանատար Իլհամ Աբդուլլաևի հետ: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրները՝ էլեկտրահաղորդման գծերի, կապի և գազատարների վերականգնումը: Կողմերը համագործակցությունը շարունակելու նպատակով փոխանակվել են կոնտակտներով: Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ը նմանատիպ հանդիպում էր անցկացրել հայկական կողմի հետ:

Դիտվել է՝ 2530

Մեկնաբանություններ